Հնդիկ վիրաբույժները դեռահասի բերանից 232 հատ մեծ ու փոքր ատամ են հանել (լուսանկարներ)
Հնդկաստանի Մումբայ քաղաքում վիրաբույժները 17-ամյա Աշիկ Գավայիի բերանի խոռոչից 232 հատ տարբեր չափերի ատամ հեռացնելուց հետո կարծում են, որ իրենք համաշխարհային ռեկորդ են սահմանել, հայտնում է Al Arabiya-ն։
Նշվում է, որ դեռահասը դիմել է բժիշկներին, երբ նրա ստորին ծնոտի աջ հատվածն անբնական ուռել է։ Արդյունքում մասնագետները պարզել են, որ նրա մոտ առկա է օդոնտոմա (բարորակ ուռուցք)։ Հայտնի է, որ վիրահատությունը տևել է 7 ժամ։
«Մենք կարծում էինք, որ դա սովորական վիրահատություն է լինելու, սակայն երբ բացեցինք ուռուցքը, դրանում հայտնաբերեցինք բազմաթիվ մեծ ու փոքր ատամներ»,-պատմել է վիրաբույժներից մեկը։
Նշվում է, որ համաշխարհային բժշկական պրակտիկայում մարդու բերանի խոռոչից ամենաշատը հանել են 37 ատամ։ Ուստի չի բացառվում, որ հնդիկ վիրաբույժներն իրոք ռեկորդ են սահմանել։













