Խելահեղ Ferrari FF-ը զարմացնում է ո′չ միայն արագությամբ, այլև` բույրով (լուսանկարներ)
Երբեմն երազանքներն իրականանում են, երբ իրականությունը գերազանցում է բոլոր սպասելիքները, սակայն Ferrari FF մոդելի հայտնությամբ վերաբերմունքը իրականության նկատմամբ էականորեն փոխվում է:
Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն` Ferrari FF-ը զինվել է 660 ձիաուժ հզորություն զարգացնող 6.3 լիտր աշխատանքային ծավալ ունեցող V12 շարժիչով: Այն 100 կմ/ժամ արագությունը հաղթահարում է 3.7 վայրկյանում:
Մեքենան այժմ հասանելի է մի յուրօրինակ գործառույթով, որը չկա ոչ մի այլ մեքենայում: Դա բույրն է` Ferrari-ի սրահի բույրը` թթու, կծու, կայուն, բայց՝ ոչ պարտադրող, արտասովոր ու ինքնատիպ: Ինչպես նշում է աղբյուրը` Ferrari-ի այս բույրը նպատակասլացություն, քաջություն ու հանգստություն է ներշնչում:
Ferrari FF-ը «ամենաքաղաքացիական» մոդելն է ընկերության մրցարշավային մոդելների շարքում` ամենախոշոր սուպերքարը տվյալ դասում` լիաքարշակ համակարգով և հետևի ամբողջական նստատեղերով, որոնք կարելի է ծալել:















