«Գազպրոմի» ղեկավարի համար 114 մլն ռուբլի արժողությամբ պլանշետ է ստեղծվել

15:30 • 25.07.14

Saprun ընկերությունն ավարտել է 114 մլն ռուբլի արժողությամբ պլանշետային համակարգչի ստեղծման աշխատանքները, որը նախատեսված է «Գազպրոմ» էներգետիկ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի համար։ Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, նորույթը նախատեսվում է պատվիրատուին ներկայացնել մինչև ամռան վերջ։

 

Աղբյուրը հավելում է, որ Միլերի համար պլանշետի ստեղծման տենդերը «Գազպրոմը» հայտարարել էր 2013թ. ամռանը։ Արդյունքում հաղթել է Saprun-ը, որն առավելագույն 119.7 մլն ռուբլի գնից առաջարկել է 114.4 մլն։

 

«Գազպրոմը» պահանջել է, որ սարքը ստեղծվի iOS օպերացիոն համակարգի հիմքով, գործի 3G, GPRS և Wi-Fi ցանցերում, իսկ էլեկտրոնային խափանման դեպքում վերականգնի աշխատելու կարողությունն առավելագույնը 4 ժամում։
 

«Գազպրոմի» ղեկավարի համար 114 մլն ռուբլի արժողությամբ պլանշետ է ստեղծվել