Իսրայելցիներն «էլեկտրոնային քիթ» են ստեղծել՝ պայթուցիկներ հայտնաբերելու համար
Թել Ավիվի համալսարանի մասնագետները ստեղծել են «էլեկտրոնային քիթ», որը մի քանի անգամ ավելի զգայուն է պայթուցիկ նյութերի մոլեկուլների հանդեպ, քան հատուկ վարժեցված շների քիթը։
Ինչպես նշում է Лента-ն, «քիթն» իրենից ներկայացնում է մի քանի հարյուր գերզգայուն սենսորներով համալրված չիպ, որոնք ունակ են օդից որսալ պայթուցիկ նյութերի մոլեկուլները։
Մասնագետները նշում են, որ իրենց ստեղծած սարքը սերիական արտադրության դեպքում ավելի մատչելի կլինի, քան պայթուցիկների որոնման համար ներկայում գոյություն ունեցող համակարգերը։
Սարքի առավելություններից մեկն այն է, որ այն կարողանում է հայտնաբերել անգամ ինքնաշեն պայթուցիկները, որոնցում կիրառվում են ոչ ավանդական նյութեր։










