Peugeot և Fiat ընկերությունները քննարկել են միավորման հնարավորությունը. Financial Times

11:19 • 25.07.14

PSA Peugeot Citroen և Fiat-Chrysler ընկերությունները քննարկել են միավորման հնարավորությունը, հայտնում է The Financial Times-ը:

 

Նման գործարքի դեպքում հնարավոր կլիներ ստեղծել աշխարհում հինգերորդ ամենախոշոր ավտոարտադրողին, որը տարեկան 8 մլն մեքենա կթողարկեր, գրում է gazeta.ru-ն։



Ըստ աղբյուրի՝ իտալա-ամերիկյան և ֆրանսիական ընկերությունները ոչ պաշտոնական բանակցություններ են վարել վերջին տարվա ընթացքում, սակայն առաջխաղացում չի գրանցվել:



Փարիզից մի անանուն բանկիր հայտնել է, որ գործընթացը կարող է վերսկսվել: Նա ասել է, որ բանակցությունները դեռ չեն վերսկսվել, սակայն եղել են քննարկումներ, իսկ 2015-ն այս առումով շրջադարձային կլինի:


Fiat-Chrysler-ից, սակայն, հայտնել են, որ ընկերությունը PSA-ի հետ բանակցություններ չի վարում:
PSA-ն իր հերթին հերքում է, որ միավորման շուրջ բանակցել է Fiat-Chrysler-ի հետ:

 

Peugeot և Fiat ընկերությունները քննարկել են միավորման հնարավորությունը. Financial Times