Հնդիկ մասնագետները համացանցին միացված «խելացի» կոշիկներ են ստեղծել
Հնդկական տեխնոլոգիական Ducere Technologies սկսնակ ընկերությունը ներկայացրել է «խելացի» կոշիկներ, որոնք կապված են համացանցին, մասնավորապես՝ Google Maps քարտեզային ծառայությանը։
Ինչպես նշում է The Guardian-ը, Lechal կոշիկները, որոնք սմարթֆոնի հետ կապ են պահում Bluetooth-ի միջոցով, կրողին ուղղորդում են թեթև թրթռոցներով։
Նորույթը նախևառաջ նախատեսված է վատ տեսողություն ունեցողների համար. այն կօգնի մարդուն ճիշտ ճանապարհով շարժվել՝ ուղղորդվելով սմարթֆոնից ստացվող ցուցումներով։
Բացի այդ, կոշիկները համալրված են սենսորներով, որոնք արձանագրում են, թե որքան տարածություն է անցել մարդն ու այդ ընթացքում նրա այրած կալորիաների քանակը։
Աղբյուրը հավելում է, որ կոշիկները վաճառքում կլինեն սեպտեմբերին՝ 135 դոլարով։










