Ամերիկացի ուսանողները 3D տպիչով ձեռք են ստեղծել հաշմանդամ տղայի համար (լուսանկարներ)
Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի մի խումբ ուսանողներ 3D տպիչ են կիրառել՝ առանց աջ ձեռքի ծնված 6-ամյա Ալեքս Փրինգին օգնելու համար։ Նրանք 7 շաբաթում տպել են տղայի համար նախատեսված մարմնի մասը, ինչի վրա ծախսել են 350 դոլար։ Մինչդեռ վիրահատական ճանապարհով Փրինգի ձեռքը վերականգնելու համար բժիշկները պահանջել էին 40.000 դոլար։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լիարժեք գործող ձեռքը մարմնին կցելուց հետո առաջին բանը, որ փոքրիկն արել է, եղել է իր մայրիկին փաթաթվելը։
«Ես ինձ շատ լավ եմ զգում։ Ռոբոտային ձեռքս շատ հարմար է ու ընդհանրապես ծանր չէ»,-ասել է տղան։
Ուսանողների թիմը պատմել է, որ որոշել է օգնել Փրինգին, երբ համացանցում կարդացել է նրա մոր տեղադրած գրառումը, որում կինը խնդրել է բարի մարդկանց օգնել որդուն ձեռքի պրոթեզ ձեռք բերելու հարցում։
















