Բելգիացի գիտնականները քաղցկեղի մետաստազների զարգացումը կանխող միջոց են հայտնաբերել

23:41 • 30.07.14

Բելգիայի գիտնականների ուսումնասիրությունները նպաստել են mitochondria-ի միջոցով քաղցկեղի մետաստազների արգելափակման միջոցի հայտնաբերմանը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով «Call Reports» թերթին:


Մետաստազների դեմ պայքարը ուռուցքաբանության առջև ծառացած լուրջ խնդիրներից է, քանի որ դրանց զարգացումը տեղի է ունենում կոնկրետ գործընթացի արդյունքում, որի ժամանակ քաղցկեղի բջիջներն իրենց առաջնային օջախից տեխաշարժվում են մեկ այլ առողջ օջախ՝ ձևավորելով նոր ուռուցք:


Ըստ «Call Reports» թերթի՝բելգիացի գիտնականների նոր հայտնագործությունը կարող է օգնել կանխել այդ վարակը:


Մի շարք ուսումնասիրությունների անցկացումից հետո գիտնականները պարզել են, որ mitochondria-ի գործառույթներից մեկը, որն իրականացնում է բջջային «էլեկտրակայանների» գործառույթը, խթանում է քաղցկեղի բջիջների այսպես կոչված՝ միգրացիան:


Այդ գործընթացի խթանման համար mitochondria-ները մեծ քանակությամբ ակտիվ կառուցվածքի թթվածին են արտադրում, որոնք էլ իրենց հերթին նպաստում են քաղցկեղի մետաստազների ձևավորմանը:


Գիտնականների կարծիքով՝ թթվածնի գերարտադրության գործընթացը կարող է կասեցվել mitochondria-ում գտնվող կոնկրետ հակաօքսիդանտների ակտիվացման օգնությամբ: Այդ գործողությունը կարող է նաև օգնել արգելափակել քաղցկեղային ուռուցքի մետաստազների զարգացումը:
 

Բելգիացի գիտնականները քաղցկեղի մետաստազների զարգացումը կանխող միջոց են հայտնաբերել