Գիտնականները խորհուրդ են տալիս քնել ցածր ջերմաստիճանային պայմաններում

23:01 • 30.07.14

Քնի հետ կապված նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գիշերը ննջասենյակի ցածր ջերմաստիճանը մեծացնում է շագանակագույն ճարպային հյուսվածքների քանակն ու ակտիվությունը, ինչն էլ գլյուկոզայի ավելի արագ պառակտման է հանգեցնում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Laboratory Equipment-ին:


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շագանակագույն ճարպային հյուսվածքները կարևոր դերակատարություն ունեն ջերմափոխանակության և նյութափոխանակության գործում:


Գիտնականները պարզել են, որ օդի չափավոր ջերմաստիճանի երկարատև ազդեցությունը բավարար է, որպեսզի շագանակագույն ճարպային հյուսվածքների ակտիվությունն ու քանակը բարձրանա:


Ուսումնասիրությանը մասնակցող կամավորները 4 ամիս անընդմեջ գիշերել են վերահսկվող ջերմաստիճանով հատուկ սենյակներում. 1-ին ամսվա ընթացքում ջերմաստիճանը «չեզոք» է եղել՝ մոտ 24 C °, 2-րդ ամսվա ընթացքում նվազել է մինչև 19 C °, 3-րդ ամսվա ընթացքում՝ կրկին «չեզոք» է եղել՝ 24 C °, իսկ ահա 4-րդ ամսում բարձրացել է մինչև 27 C °:


Չորս շաբաթ անց 19 C °-ի պարագայում ուսումնասիրություն անցնող խմբի մոտ գորշ ճարպի ծավալը կրկնապատկվել է, իսկ նրանց ինսուլինային զգայունությունը՝ բարելավվել:
 

Գիտնականները խորհուրդ են տալիս քնել ցածր ջերմաստիճանային պայմաններում