Twitter-ի արժեթղթերի գինը կտրուկ աճել է՝ գերազանցելով վերլուծաբանների կանխատեսումները

12:39 • 30.07.14

Հանրահայտ Twitter սոցկայքի արժեթղթերի գինը երեքշաբթի կտրուկ աճ է արձանագրել՝ գերազանցելով նախքան այդ ոլորտի վերլուծաբանների արած կանխատեսումները։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, արժեթղթերի գնի աճը պայմանավորված է ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում ընկերության բավական բարձր շահույթով ու օգտատերերի ավելացող թվով։

 

Նշվում է, որ Twitter-ի ակտիվ օգտատերերի ամսական թիվը հունիսին հասել է 271 մլն-ի, ինչը 24%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։


 

Twitter-ի արժեթղթերի գինը կտրուկ աճել է՝ գերազանցելով վերլուծաբանների կանխատեսումները