Օդանավերում կիրառվելիք նոր դիզայնը թռիչքն ավելի հարմարավետ ու հաճելի կդարձնի (լուսանկարներ)

21:55 • 31.07.14

Priestmangoode դիզայներական ընկերությունը, որը պատասխանատու է Lufthansa և Turkish Airlines ընկերությունների բրենդի վերամշակման համար, Embraer բրազիլական օդանավաշինական ընկերության համար օդանավի խցիկի նոր դիզայն է ստեղծել, որն ստացել է E2 անվանումը:


Ինչպես գրում է Business Insider-ը՝ ավիաընկերությունները, ինչպիսիք են՝ JetBlue, US Airways և Virgin Australia ընկերությունները, օգտվում են Embraer-ի ինքնաթիռներից՝ իրենց թռիչքների մեծամասնության ժամանակ:
Սպասվում է, որ E2-ն օդանավերում կկիրառվի 2018-ին:



Embraer E2 խցիկը կունենա ընդարձակ նստատեղեր, որոնք նաև ավելի բարակ կլինեն, ինչի շնորհիվ ինքնաթիռն ավելի թեթև կդառնա, և կմեծանա ազատ տարածությունը օդանավի ներսում:

 

seats


Առաջին կարգի նստատեղերը շարժական են և կարող են ետ ու առաջ տեղափոխվել՝ թույլ տալով E2-ին՝ նույն նստատեղը կիրառել էկոնոմ կարգի համար:

 

Screen Shot 2014 07 30 at 12.58.39 PM

 

Նոր անհատական Personal Energy Supply Unit ստեղները թույլ կտան առանց տեղից շարժվելու և հարևան նստողին նեղություն տալու կարգավորել օդն ու լույսը:

 

Screen Shot 2014 07 30 at 12.47.07 PM

 

Նստատեղի վերում առկա նոր պահարանները կինտեգրվեն խցիկի առաստաղին՝ դրան ավելի կոկիկ տեսք տալով:

 

bins


Priestmangoode-ին հաջողվել է մեծացնել պահարանների տարողունակությունը 40 տոկոսով՝ առանց կրճատելու խցիկի տարածքը:

 

 bins 2

 

Օդանավերում կիրառվելիք նոր դիզայնը թռիչքն ավելի հարմարավետ ու հաճելի կդարձնի (լուսանկարներ)