Facebook-ն անվճար ինտերնետ է նվիրել Զամբիայի բնակիչներին
Facebook ընկերությունը հայտարարել է Internet.org հավելվածի թողարկման մասին, որն ապահովում է սոցցանցի, Google-ի, Wikipedia-ի և այլ ծառայությունների անվճար հասանելիությունը։ Նոր ծրագիրը դեռևս հասանելի է միայն աֆրիկյան Զամբիա աղքատ երկրի տարածքում, գրում է hitech.vesti.ru-ն։
Ինտերնետի անվճար հասանելիությունից օգտվել կարող են միայն այն զամբիացիները, որոնք օգտվում են Airtel օպերատորի ծառայություններից։ Նոր ծրագիրը թույլ է տալիս ստանալ երկրի կառավարական կայքերի, բժշկական տեղեկությամբ ծառայությունների, մարդու իրավունքների ցուցակի, աշխատանքի որոնման ծառայությունների հասանելիությունը։ Սակայն Facebook-ը որոշակիորեն սահմանափակումներ է ներառել, օրինակ՝ սոցկայքում տեղադրված տեսահոլովակները հնարավոր չէ դիտել։
Մոտ ժամանակում ընկերությունը մտադիր է ինտերնետի անվճար հասանելիության շուրջ պայմանավորվել այլ աղքատ երկրների օպերատորների հետ։










