Հաքերները կարող են վարակել համակարգիչները USB կրիչների միջոցով՝ անվերահսկելի հարձակման օգնությամբ

23:31 • 31.07.14

USB կրիչների միջոցով հաքերային հարձակաման նոր մեթոդին գրեթե անհնար է հետևել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Security Research Labs ընկերության ղեկավար, գերմանական հետազոտող Կարստեն Նոլի հաշվետվության համաձայն՝ նոր համակարգչային վիրուսը թույլ է տալիս վարակը տարածել ցանկացած տեսակի USB կրիչի միջոցով: Վնասակար կոդը գտնվում է ո՛չ թե USB կրիչի հիշողության, այլ՝ սարքի ընդհանուր գործունեության համար պատասխանատու վերահսկիչ մոդուլի մեջ:


«Դժվար է ասել, թե որտեղից է հայտնվել այդ վիրուսը, կարծես աճպարարական հնարք լինի», -հայտարարել է Նոլը: Այսպիսով՝ ծրագրային կոդի հետ կապված աննշան սխալները սարքի շահագործման պատասխանատու պահին կարող են վտանգավոր դառնալ, երբ հաքերներն սկսեն ջարդել այն:


Վարակի՝ համակարգիչ մուտք գործելուց հետո վնասակար ծրագրային կոդը կարող է USB-սարքերի վրա ձայնագրվել առանց որևէ մեկի միջամտության, որից հետո դրանից ազատվելն այլևս անհնար կլինի:
 

Հաքերները կարող են վարակել համակարգիչները USB կրիչների միջոցով՝ անվերահսկելի հարձակման օգնությամբ