9 նոր գործառույթ, որ կարելի է անել iPad-ով (լուսանկարներ)
Շատերն իրենց iPad-ներն օգտագործում են համացանց մտնելու, իրենց էլեկտրոնային փոստը ստուգելու և պատահական խաղեր խաղալու համար, սակայն քչերն են այն օգտագործում սարքավորման լիարժեք ներուժով:
Այս մասին գրում է Business Insider-ը՝ ներկայացնելով օգտակար խորհուրդներ, թե ինչպես կարելի է օգտագործել յուրօրինակ հավելվածներն ու ծրագրերը, որոնք թույլ են տալիս iPad-ի օգնությամբ նոր գործողություններ անել:
1. iPad-ը՝ որպես քաղաքարտերի սեղան

2. Եթե iPad-ում բաց ծրագիր ունեք, պարզապես սեղմած պահեք Home կոճակը Siri հավելվածը միացնելու համար և ասեք՝ Settings: Siri-ն այնուհետև կբացի տվյալ ծրագրի կարգավորումների էջը:

3. Անվճար օրինական ֆիլմեր ու հեռուստաշոուներ նայեք Crackle-ի օգնությամբ:

4. Օգտագործեք iPad-ը՝ որպես երկրորդ էկրան: Air Display 2 հավելվածով հնարավոր է iPad-ը կամ iPad Mini-ն՝ որպես երկրորդ էկրան՝ ընդլայնելով դրա մակերեսը:

5. Շարժե′ք Ձեր ձեռքը՝ ծրագրերը փոփոխելու համար: Apple-ը հնարավորություն է տալիս օգտագործել iPad-ի առավելությունը՝ թույլ տալով անցնել ծրագրից ծրագիր 4 կամ 5 մատի օգնությամբ՝ շարժելով դրանք տարբեր ուղություններով:

6. Ձեր iPad-ն ու iPhone-ը վերածեք խաղի կառավարման վահանակի ու էկրանի:

7. Կարդացե′ք և ծանոթագրե′ք ցանկացած PDF GoodReader 4-ով:

8. Գիշերային ժամերին առավել հանգիստ ընթերցելու համար փոխե′ք iPad-ի էկրանի գույները:

9. Եթե ցանկանում եք զանգահարել որևէ մեկին, սակայն ձեռքի տակ միայն iPad-ն է, կիրառեք Facebook Messenger ծրագիրը, որը թույլ է տալիս զանգել ֆեյսբուքյան ընկերներին՝ օգտվելով Wi-Fi-ից:











