Հղիության ընթացքում կնոջ ծխելը կարող է փոփոխել երեխայի ԴՆԹ-ն. հետազոտություն

13:49 • 31.07.14

Եթե կինը ծխում է հղիության ընթացքում, ապա դա կարող է էպիգենիկ փոփոխություններ մտցնել ապագա երեխայի ԴՆԹ-ի մեջ, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի սանիտարական վիճակի ուսումնասիրման ազգային ինստիտուտի հետազոտությունը:

 

Դա իր հերթին սպառնում է բնածին արատների և առողջական խնդիրների պատճառ դառնալ նորածնի մոտ: Գենետիկ փոփոխությունների պատճառը, ըստ ամենայնի, ծխախոտի ծխի մեջ առկա տոքսիններն են: Ընդհանուր առմամբ, ծխախոտի ծխի մեջ ավելի քան 7.000 քիմիական նյութ կա, որից հարյուրավորները խիստ վտանգավոր են առողջության համար, իսկ 69-ը քաղցկեղածին են:

 

Նոր հետազոտության շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են 889 նորածինների: Նրանցից 287-ի մայրերը հայտնել են, որ հղիության առաջին եռամսյակում ծխել են: Ըստ այդմ կապ է հայտնաբերվել մոր կրելու և  110 գենետիկ հատվածներում առաջացած փոփոխությունների միջև:

 

Ծխող կանանց երեխաների մոտ բարձր է նվազ քաշով ծնվելու հավանականությունը: Դրանից բացի նրանք ավելի հակված են նիկոտինային թմրամոլներ դառնալու վտանգին՝ արդեն հասուն տարիքում:

Հղիության ընթացքում կնոջ ծխելը կարող է փոփոխել երեխայի ԴՆԹ-ն. հետազոտություն