Samsung-ի զուտ շահույթը նվազել է 20%-ով

09:49 • 31.07.14

Հարավկորեական Samsung Electronics ընկերության զուտ շահույթը 2014-ի երկրորդ եռամսյակում նվազել է 20%-ով՝ 2013-ի նույն շրջանի համեմատ: ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ այժմ այն կազմել է 6,25 տրլն վոն (6.1 մլրդ ԱՄՆ դոլար):

 

Ընկերությունն իր տարածած հաղորդագրության մեջ հայտնում է, որ իր եկամուտը հաշվետու շրջանի համար կրճատվել է 8,9%-ով և կազմել է 52,35 տրլն վոն (52 մլրդ ԱՄՆ դոլար):

 

Օպերացիոն եկամուտը հասել է 7.19 տրլն վոնի (7 մլրդ ԱՄՆ դոլար)՝ նվազելով 24,6%-ով: Այս ցուցանիշի անկումը նկատվում է երեք եռամսյակ շարունակ:

 

Միևնույն ժամանակ բջջային բիզնեսի օպերացիոն եկամուտը, որին բաժին է ընկնում ընկերության ընդհանուր եկամտի ավելի քան 61%-ը, կրճատվել է մինչև 4,42 տրլն վոն: Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ կազմել է 6,28 տրլն վոն (6,2 մլրդ ԱՄՆ դոլար):

Samsung-ի զուտ շահույթը նվազել է 20%-ով