Samsung-ը ստեղծել է էկրանի ձևը փոխող հեռուստացույց
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից վաճառքում կհայտնվի էկրանի ձևը փոխող՝ աշխարհում առաջին հեռուստացույցը։ Ինչպես հայտնում է Вести-ն, նորույթն ունի 78 դյույմ անկյունագծով Ultra HD էկրան, որի լուծաչափը 3840 × 2160 է։
Դրա հեռակառավարման վահանակին կա հատուկ կոճակ, որը սեղմելու դեպքում էկրանի եզրերը սկսում են իրար մոտենալ, ինչի արդյունքում հարթ էկրանը վերածվում է կորի։
Նորույթի գինը Samsung-ը դեռևս չի հրապարակել, սակայն ենթադրվում է, որ այն բավական թանկ է լինելու։ Հայտնի է, որ հեռուստացույցը վաճառքի կհանվի Հարավային Կորեայում։










