Մարդկանց՝ մշտապես սառնասրտություն դրսևորելու գաղտնիքը բացահայտվել է
Գաղտնիք չէ, որ որոշ մարդիկ ավելի լավ են հաղթահարում սթրեսային իրավիճակները, քան մյուսները: Նույնիսկ մի ձվաբջջից ստեղծված երկվորյակները կարող են սթրեսային իրավիճակներին տարբեր կերպ արձագանքել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Eurek Alert-ին:
Սթրեսների հանդեպ մարդկանց տարաբնույթ արձագանքի բուն պատճառն ուղեղում առկա հատուկ էլեկտրական սխեմաներն են:
Գիտնականների կարծիքով՝ ազդեցությունը տվյալ սխեմայի վրա կօգնի հաղթահարել խրոնիկական սթրեսի հետևանքները հետվնասվածքային սթրեսային խանգարման, դեպրեսիայի և հոգեկան խանգարումների ժամանակ:










