Մարդկային ուղեղը կարող է կանխատեսել վտանգը
Գիտնականներն ուղեղի մի փոքրիկ հատված են հայտնաբերել, որը ապագան կանխազգալու զգացողություն է առաջացնում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարեկով BBC-ին:
Գիտնականները գտնում են, որ ուղեղի epithalamus-ի օղակը պատասխանատու է վատ զգացողությունների համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հենց այդ համակարգն է աշխատում, երբ մարդիկ ակնկալում կամ կանխազգում են տհաճ իրադարձությունները:
Մարդկանց մոտ ուղեղի այդ հատվածը շատ փոք է, այն ընդամենը 3 մմ տրամագիծ ունի, ուստի վատ տեսանելի է ուղեղի սկանավորման ժամանակ:
Լոնդոնի համալսարանին կից քոլեջի գիտնականները ՄՌՏ-ի միջոցով ուսումնասիրել են 23 մարդու, որի ընթացքում մասնակիցներին ցուցադրել են մի շարք վերացական պատկերներ: Նրանցից ոմանց համար պատիժ էր սահմանված` ցավալի էլեկտրական ցնցումների տեսքով, մյուսների համար` դրամական պարգև:
Արդյունքում՝ պարզվել է, որ ուղեղի epithalamus-ի օղակը օգնում է մարդկանց՝ հասկանալ, թե երբ է նրանց վտանգ սպառնում:










