Աղմուկի ազդեցություն կարող է զրկել ուղեղին խոսքը ճանաչելու կարողությունից

21:39 • 01.08.14

Եթե մարդիկ երկար ժամանակ աղմկոտ միջավայրում են գտնվում, նրանց ուղեղում փոխվում է խոսքի վերամշակման կառուցվածքը: Մասնավորապես՝ դժվարանում է հնչյունների տարբերակումը: Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ սա պարզել են Տեխասի համալսարանի գիտնականները: 


Աղմուկն ու խլացնող ձայներն ընդունակ են անդառնալի վնաս պատճառել ականջի՝ ձայներն ընկալող բջիջներին, որոնց կորստի դեպքում վերականգնումն այլևս անհնարին է դառնում: Նույնիսկ ամենափոքր ձայնարկիչի անընդմեջ կիրառումը կարող է թուլացնել լսողությունը:


 

Աղմուկի ազդեցություն կարող է զրկել ուղեղին խոսքը ճանաչելու կարողությունից