ԱՄՆ-ում կսկսեն վիրահատություն անել Google Glass-ով

10:33 • 01.08.14

ԱՄՆ-ում Google Glass ֆուտուրիստիկ ակնոցները մուտք են գործել վիրահատարան, հայտնում է Cnet-ը՝ ներկայացնլով Սթենֆորդում գրանցված նախադեպի մասին:

 

Ըստ աղբյուրի՝ Սթենֆորդի համալսարանում սկսնակ բժիշկներն իրենց վիրաբուժական գործիքների շարքին կավելացնեն նաև Google Glass-ը:

 

Այսպես՝ բժշկականի ուսանողներն իրենց ակնոցների միջոցով վիրաբույժներին «կհեռարձակեն» իրենց տեսածը, իսկ փորձառու բժիշկը կկարողանա շտկել և ուսուցանել այս մեթոդով:

 

Հեռարձակումը կիրականացնի CrowdOptic ընկերությունը: Սթենֆորդի համալսարանի այս ծրագիրն իրականացվում է Glass at Work ընդհանուր ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Google Glass-ի համար նորանոր կիրառություններ գտնելը:

 

Այս ակնոցը կիրառվում է սպորտում. հատուկ հավելվածի միջոցով պրոֆեսիոնալ տեսախցիկներից տարբեր հանդիպումներ են հեռարձակվում, և դրանք կարելի է նայել Google Glass-ով:

 

ԱՄՆ-ում UCI School of Medicine-ը նույն ակնոցն իր բժշկական ծրագրում էր ներառել դեռ այս տարվա մայիսին: 

http://cnet3.cbsistatic.com/hub/i/r/2013/08/27/9c8c67aa-6de7-11e3-913e-14feb5ca9861/resize/370xauto/cb061e80d3331ec1e9df4924c05d0297/04_Surgery_wide.jpg
 

ԱՄՆ-ում կսկսեն վիրահատություն անել Google Glass-ով