iPhone 6-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին. ԶԼՄ-ներ

12:06 • 01.08.14

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության արտադրանքի սիրահարները կարող են օրացույցի վրա կարմիրով նշել սեպտեմբերի 16-ը, քանի որ, ըստ Mirror պարբերականի, այդ օրը կկայանա երկար սպասված iPhone 6-ի շնորհանդեսը։

 

Բրիտանական աղբյուրը, վկայակոչելով Apple-ի աշխատակիցներից մեկին, հավելում է, որ շնորհանդեսից մոտ 1 ամիս անց՝ հոկտեմբերի 14-ին, նոր սերնդի iPhone-ը կհայտնվի վաճառքում։

 

Նշվում է նաև, որ հոկտեմբերին վաճառքում է հայտնվելու iPhone 6-ի 2 տարբերակներից միայն մեկը։ Սակայն թե որ մեկը՝ 4.7, թե 5.5 դյույմ անկյունագծով էկրանով սմարթֆոնը, հայտնի չէ։

 

Ոլորտի վերլուծաբաններն ավելի վաղ կարծիք էին հայտնել, որ 2 մոդելները, ըստ ամենայնի, կներկայացվեն առանձին-առանձին՝ տարբեր միջոցառումների շրջանակներում։
 

iPhone 6-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին. ԶԼՄ-ներ