Լատինական Ամերիկայում առաջին արագընթաց գնացքը կգործարկվի Մեքսիկայում

10:12 • 01.08.14

Լատինական Ամերիկայի երկրներում առաջին արագընթաց գնացքը շահագործման կհանձնվի Մեքսիկայում. դա տեղի կունենա մինչ 2017թ.վերջ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով երկրի նախագահի վարչակազմին:

 

Գնացքը կթողարկվի Մեխիկո-Կերետարո երթուղով, դրա արագությունը կհասնի 300 կմ/ժ:

 

Այսպիսով՝ տվյալ գնացքը կդառնա 2-րդը ԱՄՆ-ի Acela Express-ից հետո, սակայն նրա արագությունը կգերազանցի հյուսիսամերիկյան գնացքի արագությանը:

 

Մասնագետների հաշվարկներով՝ ամեն օր մեքսիկական գնացքը կտեղափոխի մինչև 23.000 մարդ, իսկ երկաթուղու շինարարությունը կստեղծի 20.000 աշխատատեղ:

 

Լատինական Ամերիկայում առաջին արագընթաց գնացքը կգործարկվի Մեքսիկայում