Microsoft-ին պարտավորեցրել են ԱՄՆ-ի իշխանություններին փոխանցել ամբողջ աշխարհի օգտատերերի տվյալները
Նյու Յորքի դաշնային դատարանը Microsoft ընկերությանը պարտավորեցրել է ԱՄՆ-ի իշխանություններին հայտնել օգտատերերի տվյալները՝ ամբողջ աշխարհից, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:
Դատարանը նախօրեին վճռել է, որ տվյալների պահպանման վայրը՝ ամերիկյան սերվեր լինի, թե արտասահմանյան, կարևոր չէ:
Ընկերությունը բոլոր դեպքերում պարտավոր է ըստ իրավապահների հարցումների տեղեկատվություն տրամադրել:
Կորպորացիան փորձել է դատարանում վիճարկել ամերիկյան դատախազության պահանջը, որը թմրանյութերի գործով ցանկանում էր առցանց նամակագրություն ստանալ Իռլանդիայից:
Որոշումը բողոքարկվելու է:
Այս դատական գործում Microsoft-ին սատարել են ոլորտի առաջատարները, այդ թվում՝ վաղեմի մրցակից Apple-ը: Ընկերությունները վախենում են հաճախորդների զանգվածային կորուստներից:










