Porsche ընկերությունը ներկայացրել է ամենաարագընթաց 911 կուպեի դիզայնը (լուսանկարներ)

21:10 • 01.08.14

Համացանցում է հայտնվել արտադրության պատրաստվող Porsche GT3 կուպեի ամենաէքստրեմալ՝ RS տարբերակի լուսանկարները:


Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ մոդելի դիզայնը գաղտնազերծվել է խաղալիք մեքենայի վրա, սակայն այն ժամանակ չէր ցուցադրվել մեքենայի հետևի հատվածի ձևավորումը: Այժմ հասանելի են մոդելի դիզայնը բոլոր կողմերից պատկերող լուսանկարները:


Լուսանկարներում երևում է, որ նոր մոդելի տանիքը հատուկ ուռուցիկ մասեր ունի, որպեսզի վարորդի սաղավարտը չդիպչի տանիքին: Ի տարբերություն սովորական GT3 կուպեի՝ RS տարբերակը կստանա ևս մեկ հակաթև, որոնց վրա օդանցիկ պատնեշներ կհայտնվեն, որոնք էլ կօգնեն սառեցնել արգելակիչ մեխանիզմները:


Նախնական տեղեկություններով՝ նորույթը կզինվի GT3-ի 3.8 լիտր 6 մխոցային շարժիչի՝ տուրբինով վերազինված նորացված տարբերակով: Սուպերքարի հզորությունը կկազմի 500 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան կզարգացնի 3 վայրկյանում, մինչդեռ սովորական GT3-ն այդ արագությունը հաղթահարում է 3.5 վայրկյանում: Իսկ առավելագույն արագությունը կլինի 315 կմ/ժամ:


Porsche 911 GT3 RS մոդելի թողարկումը նախատեսված է իրականացնել 2015-ին: Մրցարշավային սուպերքարի նախնական արժեքն է 150 000 եվրո:

 

 

Porsche 911 GT3 Cup

 


 

Porsche ընկերությունը ներկայացրել է ամենաարագընթաց 911 կուպեի դիզայնը (լուսանկարներ)