Twitter-ը գնել է գաղտնաբառերի համատեղ օգտագործման Mitro ծառայությունը
Ամերիկյան Twitter սոցկայքը գնել է Mitro սկսնակ ընկերությունը, որի մատուցած ծառայությունը հնարավորություն է տալիս մի քանի օգտատիրոջ օգտագործել միևնույն գաղտնաբառը՝ չիմանալով բուն ծածկագիրը։
Ինչպես հայտնում է Лента-ն, գործարքի արդյունքում Mitro-ի թիմը կտեղափոխվի Twitter-ի նյույորքյան գրասենյակ։ Սոցկայքի հետ կնքված գործարքի գինը հայտնի չէ։ Նշվում է միայն, որ ավելի վաղ Mitro-ի հիմնադիր Ադամ Հիլսը ներդրողներից ստացել է 2.4 մլն դոլար։
Աղբյուրը նկատում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում սա արդեն 2-րդ սկսնակ ընկերությունն է, որը գնում է Twitter-ը։ Ավելի վաղ այն ձեռք է բերել պատկերների որոնմամբ զբաղվող Madbits ընկերությունը։










