Wikipedia-ն թարմացրել է iPhone-ի և iPad-ի համար հավելվածը

17:40 • 01.08.14

Wikipedia առցանց հանրագիտարանն iOS պլատֆորմի համար ծրագրային հավելվածի նոր տարբերակ է թողարկել: Թարմացումը հասանելի է AppStore հավելվածների խանութում, գրում է gazeta.ru-ն:

 

Նոր Wikipedia Mobile-ը ստացել է լակոնիկ դիզայն՝ մինիմալիստական թրենդով, որին հետևում են օպերացիոն համակարգի մշակողները: Բացի այդ, օգտատերերը հնարավորություն են ստացել խմբագրել հոդվածները հենց հավելվածից և կարդալ պատահական հոդվածներ հանրագիտարանից:

 

Հավելվածի գործառույթներով նման տարբերակ է հասանելի նաև Android-ի համար: Այն հայտնվել է Google Play հավելվածների խանութում այս տարվա հունիսին:

Wikipedia-ն թարմացրել է iPhone-ի և iPad-ի համար հավելվածը