Դեռահասների մոտ հոդացավերը կարող են հանգեցնել հիվանդության լիարժեք զարգացման
Եթե դեռահասների մոտ վաղ տարիքում հոդացավեր են նկատվում, ինչը, սովորաբար, կապված է մարմնի ակտիվ աճի հետ, ենթադրվում է, որ խնդիրը կարող է զարգանալ հետագայում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով The Daily Mail-ին:
Վիճակագրական տվյալների համաձայն` ամեն երրորդ դեռահասի մոտ ծնկի ցավ է ախտորոշվում, իսկ նրանց 50%-ի մոտ ցավը չի անհետանում: Եթե հիվանդությունը չբուժվի, կմածենա օստեոարտրիտի առաջացման ռիսկը:










