Honda-ն դադարեցնում է իր երկու էկո մոդելի արտադրությունը

01:10 • 02.08.14

Honda ընկերությունն առաջիկա ամիսներին կդադարեցնի իր երկու էկո մոդելի՝ հիբրիդային Հեչբեկ Insight-ի և էլեկտրական Fit EV-ի արտադրությունը: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով Honda ընկերության ամերիկյան ստորաբաժանման ներկայացուցիչ Սեյջ Մերիի հայտարարությանը:


Մերիի խոսքով՝ Insight-ի արտադրությունը կդադարեցվի մինչ սույն թվականի ամռան ավարտը, իսկ Fit EV-ի արտադրությունը՝ աշնանը: Նշելով պատճառները՝ Մերին ասել է, որ ընկերության հետագա զարգացման ճանապարհը ներառում է նոր սերնդի էլեկտրաշարժիչների արտադրությունը, այդ թվում` հիբրիդային համակարգը:


Տարածված լուրերի համաձայն՝ Insight-ը չի կարողացել արդարացնել սպասված ակնկալիքները, թեև ներքին շուկայում հիբրիդը որոշակի ժողովրդականություն վայելել է: Եվրոպայում և ԱՄՆ-ում տվյալ մոդելի պահանջարկն այդքան էլ մեծ չի եղել:


Իսկ ահա Fit EV մոդելի արտադրության կասեցումը կարող է ուղղակիորեն կապված չլինել վաճառքի ցածր մակարդակի հետ, պարզապես ի սկզբանե ընկերությունն այդպիսի ծավալ չի նախատեսել:
 

Honda-ն դադարեցնում է իր երկու էկո մոդելի արտադրությունը