Բնության հերթական հրաշքը. Թունիսում անապատի մեջտեղում նոր լիճ է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)
Բնության հերթական հանելուկը. Թունիսում անապատի մեջտեղում քաղցրահամ լիճ է գոյացել։ Մինչ գիտնականները փորձում են գլուխ հանել այդ երևույթից, բնակիչներն այն արդեն վերածել են հիանալի լողափի, գրում է pravda.ru-ն։
Լիճը հայտնաբերել են հովիվները Գաֆսա քաղաքից 25 կմ հարավ։
Գիտնականները դեռևս չեն կարողանում բացատրել, թե ինչպես կարող է նման քանակությամբ ջուր հանկարծակի հայտնվել մակերեսին։ Համաձայն վարկածներից մեկի՝ այն սեյսմիկ ակտիվության արդյունք է։ Ստորգետնյա ջրերի մակարդակը բարձրացել է, և դրանց մի մասը դուրս է եկել մակերես։
Տեղի իշխանությունները զգուշացրել են բնակիչներին, որ ջուրը կարող է վտանգավոր լինել, և արգելել են լողալ դրանում։ Սակայն դա չի կանգնեցրել հարյուրավոր մարդկանց, որոնք շարունակում են գալ այնտեղ՝ լողալու, սուզվելու և արևայրուք ընդունելու համար։














