Մալայզիական Boeing-ի «սև արկղերի» վերծանումից չի հաջողվել պարզել աղետի պատճառը

12:43 • 03.08.14

Ուկրաինայի տարածքում մալայզիական Boeing-ի ինքանաթիռի կործանումը հետաքննող փորձագետները եզրակացրել են, որ թռիչքի ընթացքում «ոչ մի արտասովոր իրավիճակ չի եղել»։


Նման նախնական եզրակացություն նրանք արել են «սև արկղերի» տվյալների հիման վրա, գրում է Вести-ն՝ հղում անելով մալայզիական New Sunday Times պարբերականին։


Պարբերականը նշում է, որ օդաչուների խցիկում վերջին գրանցված զրույցը եղել է անձնակազմի խոսակցությունը ցամաքային ավիավերահսկողության ծառայությունների հետ։


Բացի այդ, հաջողվել է պարզել, որ վերջինը եթերում հնչած ձայնը չի պատկանում օդաչուին։ «Միաժամանակ ոչինչ չի վկայում այն մասին, որ օդաչուները նկատել կամ զգացել են որևէ բան»,- գրում է պարբերականը՝ ավելացնելով, որ այդպիսով, այն ամենը, ինչ տեղի է ունեցել, նրանց համար անսպասելի է եղել։


Հաջորդ շաբաթ հայտնի կդառնան տեղի ունեցածի որոշ մանրամասներ։


Հիշեցնենք, որ Boeing 777 ինքնաթիռը աղետի էր ենթարկվել հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում։



 

Մալայզիական Boeing-ի «սև արկղերի» վերծանումից չի հաջողվել պարզել աղետի պատճառը