Ճապոնիան կրկին առաջատար է կյանքի տևողության չափանիշով
Ճապոնիայում արական սեռի ներկայացուցիչների շրջանում կյանքի միջին տևողությունը գերազանցել է 80 տարեկանի շեմը. նախորդ տարի այն կազմել է մինչև 80.21 տարեկան, գրում է rosbalt.ru-ն։
Նման տվյալներ է հրապարակել Ճապոնիայի սոցիալական ապահովության նախարարությունը։
Միևնույն ժամանակ կանանց շրջանում կյանքի տևողության մակարդակն արդեն 2-րդ տարին շարունակ մնում է ամենաբարձրն աշխարհում և կազմում է 86.61 տարի։
Նախորդ տարին եղել է ռեկորդային ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, քանի որ ճապոնուհիների կյանքի տևողությունն ավելացել է 0.20-ով, իսկ ճապոնացիներինը՝ 0.27-ով։
Նախարարությունում կարծում են, որ կյանքի տևողության ցուցանիշների աճը բժշկությունում ունեցած հաջողությունների շնորհիվ է, այն է՝ այնպիսի բարդ հիվանդությունների բուժումը, ինչպիսիք են՝ քաղցկեղը, թոքաբորբը և սիրտ-անոթային հիվանդությունները։
Երկրի սոցապնախարարության ներկայացուցիչն ասել է, որ եթե բժշկական սպասարկումը բարելավվի նաև հետագայում, ապա շանսեր կան կյանքի տևողության մակարդակն ավելացնել ևս մի քանի տարով։










