Համացանցում է հայտնվել 2015-ին ներկայացվելիք ամենաթանկարժեք Mercedes-Benz-ի առաջին լուսանկարները
Հոլանդական De Telegraaf պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Mercedes-Benz S-Class–Pullman առաջատար տարբերակի առաջին լուսանկարը: Նախատեսվում է, որ գերմանական ավտոկոնցեռնի նորույթի արժեքը կգերազանցի մլն դոլարը, ինչի շնորհիվ էլ այն կդառնա ամենաթանկարժեք սեդանն աշխարհում:
Ինչպես գրում է Motor.ru-ն՝ Mercedes-Benz S-Class Pullman մոդելի երկարությունը կկազմի 6.4 մետր՝ սովորական 4 դռնանի S-Class-ից մեկ մետրով ավելի: Նոր սեդանն ստացել է 3 շարք նստելատեղեր՝ 2+2+2 ձևաչափով: Ի դեպ, վերջին երկու շարքի ուղևորները կնստեն դեմ դիմաց: Իսկ սեդանի քաշը կգերազանցի 5 տոննան:
Pullman սեդանը կհամալրի նոր S-Class-ի շարքը, որը կներկայանա 6 նորացված տարբերակով: Այն արդեն ներառում է սովորական սեդանը, կուպեն և S 63 AMG ու S 65 AMG «գերհզոր» մեքենաները: Հետագայում այս շարքը կհամալրվի կաբրիոլետով և Shooting brake թափքով ներկայացող մեծ ունիվերսալով:
Pullman լիմուզինի դեբյուտը կկայանա 2015-ին, սակայն մինչ այդ՝ նոյեմբերին գերմանական մեքենաշինական հսկան կներկայացնի ևս մեկ նորույթ՝ խոշորածավալ սեդանը՝ Maybach վերածնված բրենդի ներքո:
Ընկերությունում նախատեսում են նոր S-Class շարքի շնորհիվ 2020-ին առաջին տեղը զբաղեցնել առաջին դասի մեքենաներ արտադողների շարքում՝ վաճառքի քանակով շրջանցելով BMW-ին և Audi-ին:














