Չինական գործարանում տեղի ունեցած պայթյունը կարող է հետաձգել iPhone 6-ի թողարկումը
Չինական Կունշան քաղաքում տեղակայված գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունը, որը 75 մարդու կյանք է խլել, կարող է նպաստել Apple ընկերության կողմից արտադրվող iPhone 6-ի թողարկման հետաձգմանը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ZDNet-ին:
Տարածաշրջանում համազգային ձեռնարկությունների անվտանգության պարամետրերի ստուգում է սկսվել, որն ուղեկցվում է ձեռնարկությունների աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ:
Ստուգումներ են իրականացվել նաև Չինաստանի Foxconn ընկերությունում, որտեղ հավաքվում են Apple ընկերության սմարթֆոնները: Ըստ աղբյուրների հրապարակումների՝ դա կարող է ազդել iPhone 6, Xiaomi 4 և MX4 սմարթֆոնների թողարկման ժամկետների վրա:










