Մարդկանց ձեռքերն ամենավտանգավոր վարակների աղբյուր են հանդիսանում

22:51 • 04.08.14

Մարդկանց ձեռքերին բնակվող ամենավտանգավոր մանրէներն ավելի վատ են, քան մետրոյի շարժասանդուղքներինն ու առևտրի կենտրոնների և այգիների նստարաններինը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին


Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ չնայած այդ հանգամանքին, միայն յուրաքանչյուր 8-րդ մարդն է ուտելուց առաջ լվանում ձեռքերը:


Գիտնականները հատուկ լաբորատոր ուսումնասիրություններ են անցկացրել՝ 25 նմուշ վերցնելով սեղաններից, նստարաններից, շարժասանդուղքների ճաղավանդակներից, սրճարանների աթոռներից և մանկական խաղալիքներից:


Ուսումնասիրվող առարկաների վրա զարմանալիորեն ավելի հազվադեպ են վտանգավոր բակտերիաներ, այդ թվում՝ `Staphylococcus, E.coli և Enterobacteriaceae, հանդիպել: Սովորաբար, պաթոգենների կոնցենտրացիան չի գերազանցել 10 միավորը մեկ քառակուսի սանտիմետրում, իսկ վատագույն դեպքում՝ 33.000 միավորը (այգու նստարանին):


Սակայն վիճակագրության միջին տվյալներով՝ մարդն իր ձեռքերի վրա 10 մլն բակտերիա է կրում: Աղտոտվածության նման ցուցանիշներ են արձանագրել խոհանոցային սպունգերը:


Միևնույն ժամանակ՝ մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ մարդկանց 92%-ը խուսափում է կեղտոտ սեղաններից, նստատեղերից, սակայն միևնույն է՝ մարդկության միայն 13%-ն է, որ երբեք առանց լվացվելու սեղան չի նստում:
 

Մարդկանց ձեռքերն ամենավտանգավոր վարակների աղբյուր են հանդիսանում