ՆԱՍԱ-ն ներկայացրել է գալակտիկաների բախման լուսանկարներ (լուսանկար)

11:45 • 04.08.14

«Հաբլ» տիեզերական հեռադիտակը լուսանկարել է երկու գալակտիկաների բախում: Հեռադիտակին հաջողվել է լուսանկարել երկու ահռելի պարուրաձև գալակտիկաների, որոնք ձգողականության պատճառով միմյանց են մոտեցել և սկսել են փոխել իրենց կառուցվածքը: Օբյեկտներն անվանել են 2MASX J06094582-2140234, հայտնում է ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքը, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նման իրադարձությունը կարող է հանգեցնել մեկ ամբողջական գալակտիկայի ստեղծման՝ երկու աստղային համակարգերի միաձուլումից, կամ երկու համակարգերը, մեկը մյուսի միջով անցնելով, միմյանցից կհեռանան: Վերջինի դեպքում գալակտիկաների պարուրաձև ծայրերը փոքր- ինչ դեֆորմացվում են:

 

Մեր գալակտիկային՝ Ծիր կաթինին, նմանատիպ ճակատագիր է սպասվում, քանի որ այն հնարավոր է միաձուլվի հարևան Անդրոմեդա գալակտիկայի հետ: Այդ գործընթացը կարող է տևել մի քանի հարյուր միլիոն տարի:

 

Գալակտիկաների փոխազդեցությունը հարմար տարածք է ստեղծում աստղերի առաջացման համար, որոնք ինտենսիվ կերպով լույս են տալիս ինֆրակարմիր ճառագայթների ներքո:

 

Այդպիսի գալակտիկաները ստացել են LIRGs (Luminous Infrared Galaxies) անվանումը, որը նշանակում է լուսավոր ինֆրակարմիր գալակտիկաներ: Դրանց ուսումնասիրումն անհրաժեշտ է գալակտիկաների էվոլյուցիայի և աստղագոյացման մեխանիզմների բացահայտման համար:

ՆԱՍԱ-ն ներկայացրել է գալակտիկաների բախման լուսանկարներ (լուսանկար)