Facebook-ն Աֆրիկայում հասանելի է դարձրել կանանց իրավունքների մասին տեղեկատվությունը
Զամբիայի կանայք այժմ հնարավորություն ունեն անվճար մուտք գործել տարբեր բջջային հավելվածներ և ընթերցել կանանց իրավունքներին վերաբերող նյութեր: Facebook սոցիալական ցանցի տնօրեն Մարկ Ցուկերբերգը թողարկել է Internet.org ծրագիրը, որը կարելի է ներբեռնել հեռախոսում և անվճար մուտք գործել համացանց, հայտնում է pctechmag.com-ը:
Այնտեղ կարելի է գտնել MAMA-ի (Mobile Alliance For Maternal Action),WRAPP-ի (Women’s Rights App) և UNICEF-ի կողմից տրամադրված տեղեկատվություն կյանքի մասին: Շատ երկրներում սոցիալական ցանցերն արգելված են, և այն նաև արգելք է հանդիսանում տեղեկատվության տարածման և հասանելիության համար: Զամբիայի կառավարությունն աջակցել է ծրագրին:
ՄԱԿ-ի Կանանց վարչության գործադիր տնօրեն դոկտոր Ֆումզիլե Մլամբո-Նգուկան ասել է, որ «այս տեխնոլոգիան կուժեղացնի անթիվ կանանց և դրական ազդեցություն կունենա իրենց հասարակության և աշխարհի վրա»:











