Դիմագծերն են որոշում, թե ինչպիսին կլինի առաջին տպավորությունը
Շատերը մարդու բնավորության մասին կարծիք են կազմում՝ հիմք ընդունելով նար արտաքին տեսքը: Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի հետազոտողները սովորել են դիմագծերով որոշել առաջին տպավորությունը:
Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Medical News Today-ին, նրանք հատուկ գիտական մոդել են մշակել այդ նպատակով: Օտարին առաջին անգամ տեսնելիս մարդն առաջին կարծիքն է կազմում նրա մասին, օրինակ՝ մտածում է, թե որքան բարյացակամ է, կարելի՞ է, արդյոք, վստահել նրան և այլն:
Գիտնականները նշում են, որ թեև առաջին տպավորությունները հաճախ սխալ են լինում, դրանք ազդում են մարդկանց սոցիալական վարքագիծի վրա:
Օրինակ՝ ընտրություններում մարդիկ երբեմն կողմնորոշվում են՝ թեկնածուի դիմագծերից ելնելով:
Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ առաջին տպավորությունները կարելի է բաժանել 2 հիմնական մասի՝ հասանելիությունը ( նա կօգնի՞, թե՞ կվնասի մեզ), գրավչությունը (նա մեր մրցակի՞ցը, թե՞ ընկերը կլինի):










