Google-ին քննադատել են «Bomb Gaza» խաղ թողարկելու համար
Ինտերնետային հսկա Google ընկերությունը սուր քննադատության է ենթարկվել «Bomb Gaza» անվանումով խաղ թողարկելու համար, հայտնում է english.alarabiya.net-ը։
Խաղի անվանումը թարգմանաբար նշանակում է «ռմբակոծել Գազան», իսկ խաղացողները պետք է ռումբեր նետեն Գազայի հատվածի երկչափ գրաֆիկայով պատկերված կրկնօրինակ տարածքի վրա:
Խաղում պատկերված են Իսրայելի օդուժի ինքնաթիռները, ՀԱՄԱՍ շարժման ապստամբները, շենքեր և խաղաղ բնակիչներ:
Խաղը թողարկման է թույլատրվել հուլիս ամսվա վերջին և մինչ այժմ ավելի քան 1.000 ներբեռնում է գրանցել:
Արաբ-բրիտանական փոխըմբռնման խորհրդի գործադիր տնօրեն Քրիս Դոյլն ասել է, թե նմանատիպ խաղերը փառաբանում են Գազայի հատվածում կատարվող բռնությունները և սարսափը, բացի այդ, արդարացնում են հազարավոր կյանքեր խլած Գազայի դաժան հակամարտռությունը՝ այդ խաղի միջոցով ներկայացնելով երիտասարդ սերնդին:












