Հակաբեղմնավորիչ հաբերը կրծքի քաղցկեղ են առաջացնում

20:38 • 05.08.14

Գիտանականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հակաբեղմնավորիչ հաբերը պարունակում են էստրոգենի բարձր դոզա, ինչպես նաև՝ մի շարք այլ բաղադրությամբ որոշ նյութեր, որոնք մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Science World Report-ին:


Գիտնականները հետազոտել են կրծքագեղձի քաղցկեղով տառապող 1102 կնոջ և պարզել, որ նրանք հակաբեղմնավորիչ հաբեր են օգտագործել, որն էլ 50%-ով մեծացրել է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը:

 

Գիտնականները պնդում են, որ էստրոգենի բարձր դոզա պարունակող հակաբեղմնավորիչ հաբերը կրցքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը մեծացնում են 2.7 անգամ, ավելի ցածր դոզայով էստրոգեն պարունակող հաբերը՝ 1.6 անգամ, հաբերը, որոնք պարունակում են էթինոդիոլդիացետատ՝ 2.6 անգամ, համակցված հաբերը, որոնք միջինում 0.75 մգ մորետրինդոն են պարունակում՝ 3.1 անգամ:

Հաբերի ընդունումը դադարեցնելուց հետո կրցքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը նվազում է:

 

 

Հակաբեղմնավորիչ հաբերը կրծքի քաղցկեղ են առաջացնում