Էբոլա վիրուսի պատճառով Լոնդոնի օդանավակայանը տագնապ է հայտարարել

22:18 • 05.08.14

Ուղևորների՝ Էբոլա վարակով վարակվելու ռիսկի պատճառով Լոնդոնի «Գաթվիկ» միջազգային օդանավակայանը տագնապ է հայտարարել:


Ինչպես հաղորդում է euromag.ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով, օդակայանի ղեկավարությունը համապատասխան որոշումն ընդունել է, երբ Սիերա Լեոնեից ժամանած 72-ամյա տարեց կինը մահացել է այդ վարակի պատճառով:


Օդանավը Գվինեայից Սիեռա Լեոնեյում միջանկյալ վայրէջք կատարելով՝ Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայան է ժամանել անցյալ շաբաթ: Սիեռա Լեոնեն ներկա պահին Էբոլայի համաճարակի էպիկենտրոններից մեկն է համարվում:
 

Էբոլա վիրուսի պատճառով Լոնդոնի օդանավակայանը տագնապ է հայտարարել