Գիտնականները 2 մետրանոց պինգվինի մնացորդներ են հայտնաբերել

14:33 • 05.08.14

Անտարկտիդայից ոչ հեռու՝ Սեյմուր կղզում, գիտնականները հայտնաբերել են հսկայական պինգվինների թևի ոսկորներ և թաթեր։ Արգենտինական Լա Պլատա թանգարանի գիտնականների գտածոները թույլ են տվել մասնագետներին կազմել այս տեսակի ամբողջական պատկերը, գրում է ДНИ.ru-ն։

 

Ավելի ուշ պարզ է դարձել, որ պինգվինի հասակը եղել է ավելի քան 2 մետր, քաշը հասել է 115կգ-ի։ Համեմատության համար կարելի է նշել, որ ժամանակակից ամենամեծ պինգվինների հասակն ընդամենը 1.36 մ է, իսկ նրանց քաշը չի գերազանցում 46 կգ-ը։

 

Ինչպես հայտնում է New Scientist ամսագիրը, ավելի վաղ գիտնականները հայտնաբերել էին Palaeeudyptes klekowskii տեսակի պինգվինների ոսկորներ։ Սակայն այդ ժամանակ նրանք գրեթե ոչինչ չեն իմացել նրա մասին, բացի այն, որ Երկրի վրա բնակվել է մոտ 40 մլն տարի առաջ։
 

Գիտնականները 2 մետրանոց պինգվինի մնացորդներ են հայտնաբերել