Չինաստանն արգելել է պետական կարիքների համար Apple-ի արտադրանք գնելը

22:02 • 06.08.14

Չինաստանի իշխանություններն արգելել են iPad պլանշետներ և MacBook նոութբուքներ գնել Apple ընկերությունից՝ պետական և քաղաքային մարմինների կարիքների համար: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը՝ տեղեկատվական աղբյուրներին հղումով:


Պետական գնումների ապրանքների ցանկից բացառվել է Apple-ի 10 ապրանքի՝ ներառյալ iPad, iPad Mini, MacBook Air և MacBook Pro-ի գնումը:


Դրա պատճառը եղել է իշխանությունների կասկածները այդ սարքավորումների անվտանգության վերաբերյալ և կիբերլրտեսության կասկածները: iPhone սմարթֆոնը, սակայն, այդ ցանկում չկա:

 

Apple –ը տեխնոլոգիաների միակ ընկերություն չէ, որի արտադրանքը բացառվել է Չինաստանում: Ավելի վաղ արգելվել էր Symantec և Kaspersky Lab. հակավիրուսային ընկերության արտադրանքի, ինչպես նաև՝  Microsoft -ի Windows 8 համակարգով աշխատող համակարգիչների գնումը:

 

Չինաստանն արգելել է պետական կարիքների համար Apple-ի արտադրանք գնելը