Apple ընկերությունը iPhone-ի նոր մոդելը կներկայացնի սեպտեմբերի 9-ին
Apple ընկերությունը նոր սմարտֆոնը՝ iPhone 6-ը, կարող է ներկայացնել սեպտեմբերի 9-ին: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելլով Re/code-ին: Ինքը՝ ընկերությունը, դեռևս տեղեկություններ չի հաղորդում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Apple ընկերությունը սեպտեմբերի 15-ից 25-ը պատրաստվում է երկու նոր iPhone թողարկել՝ iPhone 6 և վերջինիս 5.5 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով հիբրիդային մոդելը:
Նոր սերնդի հեռախոսների ամենակարևոր և սպասված հատկանիշներից մեկը գերկայուն Gorilla Glass 3 ապակին կդառնա: Բացի այդ՝ նոր սերնդի սմարտֆոնների մարտկոցները 60%-ով ավելի հզոր կլինեն, քան նախորդինը՝ iPhone 5S-ինը:
2013 թվականի նոյեմբերի ակզբին Apple-ը 578 մլն դոլարով ձեռք է բերել շափյուղա ապակիների արտադրության մեջ առաջատար համարվող GT Advanced Technologies-ը: Այդ ընկերության արտադրանքը կարող է լայնորեն կիրառվել Apple-ի նոր արտադրատեսակում:










