Սաուդյան Արաբիան 1 մլրդ դոլար է հատկացրել Լիբանանի բանակին
Սաուդյան Արաբիան 1 մլրդ դոլար է հատկացրել Լիբանանի բանակին աջակցելու նպատակով, որը Սիրիայի հետ սահմանին կռվում է իսլամիստ գրոհայինների դեմ, հայտնել է Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին, գրում է Взгляд-ը։
«Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլան տեղեկացրել է ինձ իր մեծահոգի որոշման մասին՝ լիբանանյան բանակին և անվտանգության ուժերին 1 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ»,- նշել է լիբանանցի բարձրաստիճան քաղաքական գործիչը, ով համարվում է երկրի սուննի համայնքի գլխավոր ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ լիբանանյան կողմն արդեն ստացել է միջոցները։










