Սրտի և արյան անոթների հիվանդություններն աշխատանքային կոնկրետ ոլորտի արդյունք են

00:09 • 06.08.14

Գիտնականների հերթական հետազոտությունը պարզել է, որ որոշ պաշտոններում աշխատող մարդիկ կարող են սրտի նոպա ունենալ և կաթված ստանալ: Ռիսկային խմբում հայտնվել են սպասարկման ոլորտի աշխատակիցները և գործազուրկները:

Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Times of India-ին 


Ռիսկային գոտում ամենաբարձր տեղը մեծածախ առևտրի ոլորտում աշխատողներինն է՝ 2.9%: Ֆինանսական և ապահովագրության ոլորտի աշխատակիցների մոտ ավելի հազվատեպ են նման խնդիրներ հանդիպում՝ 0.8%:


Մեծամասամբ այդ խնդիրներն առաջանում են աղմուկի, աշխատանքի կամ այլ պատճառներով առաջացած սթրեսի, պասիվ ծխելու և հերթափոխային գրաֆիկով աշխատելու հետևանքով:


ԱՄՆ-ում 2008-ից 2012թթ. հարցման արդյունքները ցույց են տվել, որ սրտային հիվանդությունների և ինսուլտի տարածվածության առումով ամենառիսկայինը 55 տարեկան տարիքային խումբն է:

 

Սրտի և արյան անոթների հիվանդություններն աշխատանքային կոնկրետ ոլորտի արդյունք են