Բրոկոլին մաքրում է օրգանիզմը վնասակար միացություններից

20:23 • 06.08.14

Ջոնս Հոպկինսի համալսարանի գիտականների անցկացրած վերջին ուսումնասիրությունները թույլ են տվել ենթադրել, որ խաչածաղկավոր բանջարեղենում առկա միացությունները, ինչպիսիք բրոկոլին և կաղամբի այլ տեսակներն են, օրգանիզմից մաքրում են օդի միջոցով կլանվող վնասակար քիմիական միացությունները: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:


Շուրջ 300 չափահաս մարդու հետազոտության արդյունքից պարզ է դրաձել, որ բրոկոլիից պատրաստված ըմպելիքների ամենօրյա օգտագործումը 3 ամիս ժամկետով արագացնում է մեզի մեջ առկա երկու վնասակար քիմիական նյութի՝ benzene-ի և acrolein-ի արտազատման գործընթացը:


Benzene-ը կարող է թոքեր մուտք գործել  բենզալցակայաններում, իսկ acrolein-ը՝ ծխելու կամ այդ ծուխը շնչելու ժամանակ:


Խաչածաղկավոր բանջարեղենում առկա glucoraphanin-ը, որը բանջարեղենի վնասման, օրինակ` ծամելու ժամանակ փոխակերպվում է sulforaphane-ի, օրգանիզմը մաքրում է  վնասակար միացություններից:


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բրոկոլի հյութի ամենօրյա օգտագործումը մեծացնում է արտազատվող վնասակար քիմիական միացությունների տոկոսները, benzene-ը՝ 61%-ով, acrolein-ը՝ 23%:
 

Բրոկոլին մաքրում է օրգանիզմը վնասակար միացություններից