Հոնկոնգում ազատազրկել են Burberry-ի 116.000 դոլար արժողությամբ վերարկու գողացողին

12:57 • 06.08.14

Հոնկոնգի շրջանային դատարանը 18 ամսվա ազատազրկման է դատապարտել նեպալցի Քամալ Ռային, ով Burberry խանութից 116.000 դոլար արժողությամբ կոկորդիլոսի կաշվից վերարկու է գողացել, հայտնում է Лента-ն։

 

Փետրվարի 19-ին Ռայը մանեկենի վրայից հանել էր վերարկուն և դուրս եկել խանութից։ Խանութի աշխատակիցները գողությունը նկատել էին միայն աշխատանքային օրվա ավարտին։

 

Ռայը գողացված վերարկուն 258 դոլարով վաճառել է խանութներից մեկին։ Իսկ երբ տեղեկություն է հայտնվել, որ վերարկուն գողացված է, նրա նոր տերերը, հավանաբար, փորձել են ազատվել վտանգավոր իրից։ Փետրվարի 21-ին այն հայտնաբերվել է ծաղկային թմբերից մեկում։

 

Ռայն իրեն մեղավոր է ճանաչել, ինչպես նաև խոստովանել է, որ դրանից 3 օր առաջ 700 դոլար ընդհանուր արժողությամբ 5 տաբատ է գողացել Tommy Hilfiger խանութից։