Ինժեներները կարողացել են խոսակցություն գաղտնալսել՝ իրերի տատանումների միջոցով

23:59 • 06.08.14

Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի ինժեներները մտածել են, թե ինչպես կարելի է գաղտնալսել խոսակցությունները՝ տեսախցիկներով նկարահանելով զրուցողների հարևանությամբ գտնվող իրերը և վերլուծելով դրանց տատանումները: Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ գյուտի մասին պատմել է New Scientist ինտերնետային պարբերականը:


Տեսողական բարձրախոսն աշխատում է մի քանի փուլով. ֆիքսվում է օբյեկտին հասնող ձայնային ալիքների ճնշումը (օրինակ՝ թղթե բաժակը), հետո տեսախցիկը ֆիքսում է բաժակի տատանումները, և ի վերջո՝ ծրագիրն այդ շարժումները ձայների է վերածում:


«Մենք կարողացանք գաղտնազերծել 4.5 մետր հեռավորությամբ գրանցված երգի բառերը՝ չիպսի տուփի տատանումների միջոցով»,-պատմել է հետազոտության ղեկավար Էյբ Դևիսը:
 

Հետո հաջողվել է ճանաչել Queen խմբի Under Pressure երգը, որը հնչել է ականջակալներով՝ ուսումնասիրելով դրանց լարի տատանումները:
 

Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա նաև որոշել խոսողի սեռը, սակայն սովորական խոսքը տարբերել այն դեռ չի կարող:
 

Ինժեներները կարողացել են խոսակցություն գաղտնալսել՝ իրերի տատանումների միջոցով