Երևանաբնակ 425 երեխաներ մեկնել են մարզաառողջարանային ճամբարներ. քաղաքապետարան

13:23 • 06.08.14

ՀՀ կառավարության ծրագրով հուլիսի 28-ին մարզաառողջարանային ճամբարներ են մեկնել երևանաբնակ 425 երեխաներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ սա ամառային հանգստի մեկնած երեխաների երրորդ հերթափոխն է, որը փոխարինել է երկրորդ հերթափոխի նույն թվով ճամբարականներին: Դպրոցականներին ճանապարհել, դիմավորել, նաև անձամբ ճամբարներ են այցելել և տեղում երեխաների հանգստի պայմաններին ծանոթացել վարչական շրջանների ղեկավարները:

Ծրագրում հիմնականում ընդգրկվել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները:

Ընդհանուր առմամբ երեք հերթափոխով մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգստը կանցկացնի մայրաքաղաքի վարչական 12 շրջանների 1175 աշակերտ: